29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՎԿ-ն «դարձի է եկել»

Շուրջ 7-8 ամիս Գյումրու ավագանու նիստերը բոյկոտող երեք խմբակցություններից մեկը՝ «Հայկական վերածնունդը», երեկ ներկայացել է ավագանու նիստին։ Ըստ մամուլում  շրջանառվող տեղեկությունների՝  «Բարգավաճ Հայաստան» եւ «ԳԱԼԱ» խմբակցությունները դեևս  շարունակում են բոյկոտը։

Մամուլը գրում է՝  ՀՎԿ-ն  «համաձայնության» է  եկել Բալասանյանների ընտանիքի հետ, եւ վերադարձն այնքան էլ անշահախնդիր չէ: Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում ՀՎԿ  մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը   վստահեցրեց՝ վերջին միտքը իրականությանը չի համապատասխանում. ՀՎԿ-ն, բնականաբար, անշահախնդիր կերպով է մասնակցել  նիստին: 

«Մասնակցելու-չմասնակցելու հետ  կապված՝ խնդիր կար, քանի որ եթե չմասնակցեին, պետք է փաստաթուղթ ներկայացնեին՝ հիմնավորելով՝  ինչու չեն մասնակցում նիստեին», – նշեց ՀՎԿ խոսնակը՝ հավելելով՝ սեպտեմբերից ՀՎԿ-ն  կսկսի կանոնավոր կերպով մասնակցել  ավագանու նիստերին: 

Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Գյումրու  քաղաքապետարանում ավագանու նիստերը բոյկոտողներին մանդատներից զրկելու որոշման նախագիծ է մշակվում։  Հարցին՝ հնարավո՞ր է՝  ՀՎԿ-ն մանդատները կորցնելու վտանգ է զգացել, դրա համար է  նիստին մասնակցել,  ՀՎԿ խոսնակը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման վտանգ կար: Ինչպես նշեցի, ուղղակի օրքնեի հետ կապված խնդիրներ կային, այսինքն՝  նիստերից բացակայելու՝ հարգելի ու անհարգելի պատճառները ներկայացնելու  խնդիր կար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ