19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Օբամա-Պուտին հանդիպումը չի կայանա

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղյալ է հայտարարել Ինդոնեզիայում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին, ինչպես նաեւ Բրունեյ կատարելիք այցը, փոխանցում է Взгляд-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կունենա գագաթնաժողովի շրջանակում, որի ժամանակ նրանք կքննարկեն Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Մնալով ԱՄՆ-ում` Օբաման կշարունակի հանրապետական կոնգրեսականների կողմից բյուջեի հաստատմանը հասնելու իր փորձերը, ինչը հնարավորություն կտա վերականգնել պետկառույցների բնականոն աշխատանքը, ասված է հաղորդագրության մեջ: 

Օբամայի փոխարեն գագաթնաժողով կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ