Ինչո՞ւ են տղամարդիկ սիրում կանացի կրծքերը
Լարի Յանգըը եւ Բրայան Ալեքսանդրը փորձել են գիտական տեսանկյունից բացատրել` ինչու են տղամարդիկ այդքան սիրում կանացի կրծքերը: Չէ՞ որ մյուս կաթնասունները կաթնագեղձերն օգտագործում են ըստ նշանակության` երեխաներին կերակրելու համար, իսկ երբ դա այլեւս անհրաժեշտ չէ, նրանք փոքրանում են:
Հետազոտողները ենթադրում են, որ կանացի կրծքերի հանդեպ սերը երեխայի մոտ առաջանում է ծննդյան պահից` շնորհիվ հատուկ հորմոնների: Առանց դրա նորածնի եւ մոր միջեւ կապն այդքան ամուր չէր լինի: Այդ նույն հորմոններն առաջանում են հասուն տղամարդկանց մոտ` կանացի կուրծք տեսնելիս: Դա անհրաժեշտ է, որպեսզի տղամարդը կնոջը կապվի այնքան ժամանաով, որը կբավականացնի երեխա կերակրելու եւ դաստիարակելու համար, քանի որ մյուս կաթնասունների հետ համեմատած` մարդկային երեխաները անօգնական են եւ 2 ծնողների խնամքի կարիքն էլ ունեն: