02 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Պուտինը մտադիր է թույլ չտալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Մոլդովայի եւ Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրում թույլ չտա, գրում է Газета.Ru-ն` հղում անելով The Washington Post-ին: 

Մոլդովայի Հանրապետությունը, որը հայտնի էր որպես “օրգանների ու մարդկանց առքուվաճառքի շուկա”, վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել, փոխանցում է կայքը: Այժմ Մոլդովայում գերիշխում են լիբերալ ժողովրդավարությունն ու աճող տնտեսությունը, ինչը տանում է դեպի համաձայնագրի ստորագրում Եվրոպական միության հետ: 

“Կարելի է կարծել, թե Ռուսաստանը կարող է ուրախանալ սնանկի կարգավիճակից իր մոտ հարեւանի դուրս գալով: Սակայն փոխարենը Վլադիմիր Պուտինը կատաղած է եւ անում է ամեն հնարավորը, որպեսզի սաբոտաժի ենթարկի ԵՄ-ի ու Մոլդովայի միջև համաձայնագիրը”:  

Ռուսաստանն արգելել է մոլդովական գինու ներմուծումը, սպառնում է դադարեցնել գազ մատակարարել, մոլդովացի արտագնա աշխատողները ձերբակալվել եւ արտաքսվել են: 

The Washington Post-ը գրել է նաեւ, որ “Վրաստանը, Հայաստանը եւ Ուկրաինան նույնպես տառապում են Պուտինի ծաղրուծանակից”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ