14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եթե Ծառուկյանը կարողանա համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ. Ժամանակ

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է:

Կարծիքներ կան, որ մարզպետ և պատգամավոր Գրիգորյան եղբայրներն էլ ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, որի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն:

Հ. Ղազարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտաշատում աշխատել է Արայիկ Գրիգորյանի օգտին, որը ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ ավելի քան 45 հազար ձայն է ստացել: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին Արտաշատի ընտրություններում, եթե վերջինս որոշի դիմակայության գնալ ՀՀԿ-ի հետ։

Որոշումը ավելի կհաստատվի և կհիմնավորվի, եթե Ծառուկյանը կարողանա թեկնածուի անձը համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ ու որ այդ անձը ոչ մի ընտանեկան թշնամանք չունենա Աբրահամյանների հետ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ