06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նորապսակներից գողացել են հարսանեկան նվերները

Ամերիկյան Փեսիլվանիա նահանգում  նորապսակներից գողացել են նրանց բոլոր հարսանեկան նվերները: Նվերների բացակայությունը նրանք հայտնաբերել են հարսանիքի հաջորդ օրը: Նվերների ամբողջական արժեքը գնահատվում է 10 հազար դոլար:

Էմի եւ Ջեյսոն Ռայթերը հարսանիքը նշել են ընկերներից մեկի ագարակում, որտեղ ավելի քան 100 հյուր է եղել: Նորապսակները որոշել են գիշերը նվերները թողնել բակում` ծածկոցի տակ` տնից 20 մ հեռավորության վրա: Սակայն առավոտյան հայտնաբերել են, որ դրանք անհետացել են:

Նորպասակներն սկսել են փնտրել իրենց նվերները, սակայն  գտել են միայն դրանց փաթեթավորումները եւ բացիկները լճակում լողալիս: Որպեսզի պարզեն, թե ինչեր են կորել, նորապսկաներն ստիպված են եղել զանգահարել բոլոր հյուրերին:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Փենսիլվանիա նահանգում նման դեպք է տեղի ունենում: Այս տարվա հունիսին հարսանքիներից մեկի ժամանակ գողացել էին 400 դոլար արժողությամբ նվեր-քարտեր, որոնք հաջողվել էր արգելափակել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ