03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«СПАСИБО ДЕДУ ЗА ПОБЕДУ»․ կենացներ ու շնորհավորանքներ հայ վետերաններին ռուսական ռազմաբազայում /ֆոտո, տեսանյութ/

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն, այս տարի ևս մայիսի 9-ին բազմամարդ էր: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նախ հարգելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»ի մոտ:

Այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ քչերն էին կարողացել մասնակցել:

 Գյումրիում   այժմ կա մոտ 30 Հայրենական պատերազմի մասնակից: Շատերը առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել ներկայանալ:

Տոնական միջոցառմանը շնորհավորելով բոլորին` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ 72 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինել թե՛ նրանց, ում արյան գնով վաստակվել է հաղթանակը, թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են:

«Իրենց պապերի եւ հայրերի արժանավոր ժառանգներն այսօր էլ շարունակում են հերոսական պայքարով, իրենց կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը>>:

Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի եւ սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը:

Տոնական օրը  վետերանների համար շարունակվեց  Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Զինվորականները տոնական համերգ էին կազմակեպել, որի ընթացքում  հնչեցին ռազմական երգեր, շնորհակալական խոսքեր:

Իսկ դրսում  մասնակիորեն ներկայացված էր  ռազմական տեխնիկան:  Տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, կատյուշա, զենք զինամթերք ու զինվորականները հյուրերին ներկայացնում էին  տվյալ  զենքի անցած ուղին:

Քիչ ավելի հեռու դաշտային խոհանոցի մոտ  խոհարարը  հյուրասիրում էր  հնդկաձավարով ու մսով փլավ, հին չուգունե թեյնիկներով թեյ ու  կոմպոտ: Իսկ վրաններում  վետերանները կարողացան իրար շնորհավորել ու  խաղաղություն ցանկանալ աշխարհին, իսկ հայ զինվորին  բարի  վերադարձ հայրենի օջախ:

Զինվորական  մետաղյա գավաթներով էլ  հայ վետերանների կենացը խմելով, նախ շնորհակալություն հայտնեցին ու նոր կենաց հնչեց. <<СПАСИБО ДЕДУ ЗА ПОБЕДУ>։

unnamed (25) unnamed (26) unnamed (27) unnamed (28) FB_IMG_1494326277152 FB_IMG_1494326290638 FB_IMG_1494326296046 FB_IMG_1494326304186 IMG_20170509_113623 IMG_20170509_121228 IMG_20170509_121943 IMG_20170509_122002 IMG_20170509_123015 IMG_20170509_124211 IMG_20170509_132159

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ