14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սահմանային լարվածություն.կրակել են նաև Տավուշի ուղղությամբ

Մայիսի 2-ին եւ լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ այս գիշեր ավելի քիչ կրակոցներ հրաձգային զենքերից եղել են նաեւ Տավուշի հատվածում. «Որեւէ տեսակի կորուստներ չեն եղել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ