22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կրակել են Ավետարանական եկեղեցու ծառայողի ուղղությամբ

Ըստ ոստիկանության  տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության շտաբի  հերթապահ մասից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի տղամարդ եւ հայտնել, որ Սեւան քաղաքի հիվանդանոցի դիմաց գտնվող բենզալցակայանի մոտ կրակել են իր վարորդի ուղղությամբ:    

Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ, Երեւան-Իջեւան ճանապարհի 63-րդ կմ-ին` դեպի Իջեւան տանող կողնակում,հայտնաբերել է “Շեւրոլետ Ցենտուրյոն” մակնիշի ավտոմեքենա` առջեւի ձախ պատուհանը կոտրված վիճակում:   Ավտոմեքենայի վարորդը` 1989 թ. ծնված Արթուր Դ.-ն,  հայտարարել է, որ կայանված վիճակում, գտնվելով ավտոմեքենայի սրահում, լսել է կրակոցի ձայն, եւ ապակին փշրվել է:

Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:  

Shamshyan com-ի հաղորդմամբ, Ա. Դադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Երևանի Ավետարանական եկեղեցու ծառայող է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ