18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օբաման Սիրիայի հարցով դիմել է ԱՄՆ ժողովրդին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին ամերիկացիներին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում անդրադարձել է սիրիական խնդրին, փոխանցում է  Lenta.ru-ն:

Իր ելույթում Օբաման ընդգծել է, որ նախընտրում է սիրիական հարցի դիվանագիտական լուծումը եւ ոչ ռազմական, սակայն այժմ էլ հավանական է համարում ռազմական հարձակումը Սիրիայի վրա:

Այն, որ Օբաման սիրիական հարցի շուրջ ուղերձով կդիմի անձամբ ժողովրդին, նախապես հայտնի էր: Կանխատեսվում էր, որ իր այս քայլով Օբաման ցանկանում է ազդել Կոնգրեսի որոշման վրա, որը հիմա ուսումնասիրում է Սիրիայի վրա հնարավոր հարձակման նախագիծը:

Սակայն հեռուստատեսային ելույթից մի քանի ժամ առաջ Օբաման խնդրել է Կոնգրեսին հետաձգել Սիրիայի հարցով քվեարկությունը, քանի որ Ռուսաստանը առաջարկել էր դիվանագիտական լուծում տալ Սիրիայի հարցին, որն ի դեպ, ամերիկյան իշխանությունների կողմից միանշանակորեն չէր ընդունվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ