14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ձերբակալվել է երկու հայի սպանության մեջ կասկածվողը․ նա նույնպես հայ է

Մերձմոսկվայի Լենինյան շրջանում 35-ամյա տղամարդ է ձերբակալվել, ով կասկածվում է երկու հայի սպանության մեջ։ Նա նույնպես Հայաստանի քաղաքացի է։  Այս մասին ասված է ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Պարզվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացին մասնակից է կրկնակի սպանությանը։ Պարզվել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել վիճաբանության հետեւանքով։ Կասկածյալը ձերբակալված է, վճռվում է նրա խափանման միջոցի հարցը», – ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Լենինի շրջանի Ռազվիլկա գյուղական բնակավայրում ավտոմեքենայի բեռնախցիկում հրազենային վնասվածքներով երկու տղամարդու մարմին էր հայտնաբերվել։ Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայից Միքայել Լալայանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ