26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է Ջուսի տղամարդը

Երգչուհի Ջուսը կարծում է՝ ապրիլի 7-ին տղամարդը իր սիրելիին պետք է նվիրի այնպիսի նվեր, որը  վերջինիս  համար ամենասպասվածը կլինի:

«Իմ սիրելիից դեռևս նվեր չեմ ստացել, քանի որ նա երեկոյան է իմ նվերը տալու, բացի այդ՝ համոզված եմ՝ ինչ-որ հետաքրքիր անակնկալ  է պատրաստել ինձ համար», –Henaran.am-ի հետ զրույցում  նշեց  Ջուսը:

«Ես,  օրինակ,  այսպիսի տոնական օրերին սիրում եմ ստանալ մատանի, մուշտակ… Պետք է նշեմ, որ կան յուրահատուկ նվերներ, որով տղամարդը կարող է ուրախացնել ու երջանկացնել իր սիրելիին, օրինակ՝ նրա համար իր ձեռքով կարող է   բացիկ պատրաստել,  բանաստեղծություն գրել նրա համար….», – նշեց Ջուսը:

Զրույցի վերջում Ջուսը իր տոնական բարեմաղթանքը  հղեց բոլոր կանանց ու աղջիկներին:

«Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին: Ցանկանում եմ, որ նրանք ուժեղ լինեն, որպեսզի կարողանան իրականություն դարձնել իրենց բոլոր բարի նպատակները»:

Ո՞վ է Ջուսի տղամարդը, հարցրինք: Իհարկե, ցանկալի է, որ ուժեղ կնոջ կողքին լինի ուժեղ տղամարդ ու հոգ տանի նրա մասին», – եզրափակեց Ջուսը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ