Ինչո՞ւ է սեքսը պարտականություն դառնում
Վերջերս անցկացված հետազոտության արդյուքնում պարզվել է, որ հարցված մարդկանց 20 տոկոսն ամուսնական սեքսը համարում են պարտականություն, որն ընդհանրապես ոչ մի ուրախություն չի բերում:
Ժամանակակից մարդու կյանքը լի է սթրեսներով` գրասենյակային կոնֆլիկտներ, խցանումներ ճանապարհներին, բանակցություններ, գործնական հանդիպումներ, ընկերների նախատինքներ, տնային հոգսեր: Այս ամենը մեզ վատնում է, սթրեսային իրավիճակներ ստեղծում եւ փոխում սեքսի հանդեպ վերաբերմունքը, պնդում են մասնագետները: Ընդ որում` այդ ամենն առաջին հերթին վերաբերում է տղամարդկանց:
Հարցմանը մասնակցել են 2 հազար օրինական ամուսնացած զույգեր: Նրանց 20 տոկոսը խոստովանել է, որ ամուսնու կամ կնոջ հետ ձանձրալի եւ միօրինակ է: Նրանք բացատրում են դա այն փաստով, որ տարիների հետ կիրքը կորչում է, իսկ մարդիկ փոխվում են ոչ դեպի լավը: Կանայք այլեւս գեղեցիկ կազմվածք չեն ունենում, իսկ տղամարդիկ չեն հետեւում իրենց վարքին եւ կնոջ հանդեպ վերաբերմունքին:
Գիտնականները պարզել են, որ միջին վիճակագրական տվյալներով անգլիացին գերադասում է երեկոն անցկացնել կարդալով կամ հեռուստացույց դիտելով, քան իր 2-րդ կեսի հետ սեքսով զբաղվելով: Հարցվածների 10 տոկոսն ընդհանրապես սեքսով չի զբաղվում, եւ միայն 25 տոկոսն է ամբողջովին բավարարաված իր ինտիմ կյանքով: 40 տոկոսը նշել է, որ իր կինն ավելի էր իրեն դուր գալիս մինչեւ ամուսնությունը:
Սեքսից հրաժարվելու ամենահայտնի պատրվակներից են “ես հոգնած եմ”, “աշխատանքային սթրեսներն են ուժասպառ արել”, “ուզում եմ ավարտել գիրքը”, “գլուխս ցավում է” եւ այլն: