03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուսինե Թովմասյանն ամուսնանում է

Այսօր կկայանա ”Միսս Հայաստան-2003″ և “Վիցե միսս Եվրոպա-2005” տիտղոսակիր Լուսինե Թովմասյանի և նրա սիրելիի պսակադրությունը:

Henaran.am-ի տեղեկություններով գեղեցկուհու հարսանյաց հանդեսը նշվում է Աղվերանի ՛՛Արթուրոս՛՛ ռեստորանային համալիրում: Լուսինեն դեռ մի քանի ամիս առաջ ասել էր, որ գեղեցիկ հարսանյաց հանդես է լինելու: 

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ”Վիցե միսս Եվրոպա 2005”  Լուսինե Թովմասյանի սիրտն այլևս զբաղված է: Ավելին, գեղեցկուհին վերջերս նշանվել է: 

Լուսինեի ընտրյալը 36-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում հետ նա ծանոթացել է Ծաղկաձորում` դահուկասահքի ժամանակ:

Henaran.am-ը նորապսակներին մաղթում է մեծ սեր և երջանկություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ