03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրաստվում է քնել 100 000 տղամարդու հետ

Երիտասարդ լեհուհի Աննա Լիսևսկան իր առաջ դժվար առաջադրանք է դրել` քնել աշխարհի 100 000 տղամարդկանց հետ: Սոցցանցերի իր էջում նա հայտարարել է սեքս-մարաթոնի մեկնարկի մասին, որին կարող է մասնակցել ցանկացած տղամարդ, ով կուզի իհարկե:

“Ես ցանկանում եմ տղամարդկանց Լեհաստանից, Եվրոպայից և ընդհանրապես ամբողջ աշխարհից: Ես սիրում եմ սեքսը, ուրախությունը և տղամարդկանց”,- ասել է Լիսևսկան:

Վարշավայի 21-ամյա բնակչուհին ամեն ինչ պլանավորել է` նա պատրաստվում է յուրաքանչյուր տղամարդուն տրամադրել 20 րոպե: Դա շատ է, թե քիչ, Լիսևսկայի համար միևնույնն է, նրա հաշվարկներով նրան 20 տարի է անհրաժեշտ, քանի որ ռեկորդները նա պետք է սահմանի հանգստյան օրերին:

“Լեհաստանում սեքսը առաջվա նման փակ թեմա է, տաբու, և ովքեր ցանկանում են իրենց սեքսուալ երևակայությունն իրականություն դարձնել, նրանց համարում են այլասերված, անբարոյական կամ հոգեկան հիվանդ”,- ասել է աղջիկը:

Առայժմ նրա “ցուցակում” միայն 284 տղամարդ կա: Լիսևսկան իր մարաթոնի մեկնարկը տվել է նախորդ ամիս: Իմիջիայլոց, աղջիկը ընկեր ունի, ով թեև դեմ է սիրելիի մտադրությանը, սակայն հայտարարել է, որ “ստիպված կլինի համակերպվել, քանի որ շատ է սիրում Լիսևսկային”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ