15 Մարտի, Saturday, 2025
KFC

Քլինթ Իսթվուդը բաժանվել է կնոջից

Ռեժիսոր և դերասան Քլինթ Իսթվուդը բաժանվել է կնոջից` Դինայից, ում հետ ապրել է 17 տարի: Ամուսնալուծության մասին լուրերը հաստատել է դերասանի 48-ամյա կինը լրագրողների հետ զրույցում:

Դինա Իսթվուդը ասել է, որ ինքը և ամուսինը որոշել են ընկերաբար բաժանվել: Նա ասել է, որ ամուսնու հետ ջերմ հարաբերություններ է պահպանել, անգամ նշել է, որ բաժանումը կարող է ժամանակավոր լինել: Իսկ թե որն է զույգի բաժանման բուն պատճառը, չի ասվում:

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իրականում Իսթվուդները բաժանվել են դեռևս մեկ տարի առաջ, սակայն այդ մասին որևէ պատոնական հայտարարություն չի եղել:

Քլինթ Իսթվուդը ամուսնացել էր նախկին հաղորդավար Դինա Ռուիսի հետ 1996 թվականին: Նրան 16-ամյա դուստր ունեն` Մորգանը: Քլինթ Իսթվուդը, սակայն, ևս 7 երեխա ունի տարբեր կանանցից: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ