Աշխարհը տոնում է Երեխաների համաշխարհային օրը /վիդեո/

1954-ին ՄԱԿ-ն առաջարկել է բոլոր երկրներին Երեխաների Համաշխարհային օր սահմանել տարվա ցանկացած այն օրը, որը նրանք նպատակահարմար կհամարեն:
Նոյեմբերի 20-ը նշանավոր է նրանով, որ 1959-ի այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին` երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան:
Ամեն տարի 11 մլն երեխա է մահանում` 5 տարին դեռեւս չբոլորած, եւս 10 մլնը ֆիզիկապես կամ մտավոր հիվանդություններով են ապրում` չունենալով աճելու, կյանքի եւ զարգացման հնարավորություն: Այդ մահերից շատերը վրա են հասնում հեշտ բուժվող կամ ընդհանրապես կանխվող հիվանդությունների հետեւանքով, մյուսները` աղքատության, խտրականությունների կամ բռնության հետեւանքով:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լայնածավալ աշխատանքներ է կատարում մանկական առողջության բոլոր ոլորտներում: Հիմանդրամը աջակցում է նաեւ հղի կանանց` հետազոտություններ անցնել, ինչպես նաեւ օգնում է հաղթահարել մանկական մի շարք հիվանդություններ տնային պայմաններում եւ խորհրդատվություններ է անցկացնում:
Մանկական հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ երեխաները, ում ծնողնենրը մահացել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, նույնպիսի խնամք ստանան, ինչպիսին նրանց հասակակիցները, ինչպես նաեւ օգնում է արժանապատիվ կյանք ապահովել ՁԻԱՀ-ով հիվանդ կանանց եւ երեխաների համար:
http://youtu.be/FfaKyIjPFpM