01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշնակ-դաշնակ խառնեցին Պռոշյանը. երիտասարդ կինն ինքնահրկիզվելու է /ֆոտո, վիդեո/

Պռոշյան գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը մոտ 4 ամիս է ապօրինի կալանքի տակ է:

Այսօր Պռոշյան գյուղում տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան` ի պաշտպանություն Արայիկ Պետրոսյանի: “Մեր տղային պատանդ են պահում: Չգիտենք` ինչի համար: Մեր գյուղը սենց չէր: Բաժանվեցին դաշնակ եւ աշնակի  եւ ամեն ինչ խառնվեց իրար”,-լրագրողներին ասաց 76-ամյա տիկին Մարետան:

Արայիկ Պետրոսյանի կինը` Հեղինե Թորոսյանը հայտարարեց, որ եթե հանրապետության բարձրաստիճան իշխանությունը միջոցներ չձեռնարկի, ապա ինքն իր մանկահասակ երեխայի հետ ինքնահրկիզվելու է հանրապետության հրապարակում: Նրան պաշտպանեց նաեւ եղբոր` Արտակ Պետրոսյանի կինը: Պռոշյանցիները համոզված են, որ Հրաչ Մուրադյանին սպանողը ազատության մեջ է, եւ նրանք նույնիսկ պատրաստ են փակել միջպետական ճանապարհը մինչեւ փոխվի անմեղ երիտասարդի խափանման միջոցը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ