11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ո՞ւմ վրա կկանգնի Վահե Հակոբյանը

Այս օրերին  քաղաքական կուլիսներում ու հասարակական քննարկումներում թեժ թեմա է դարձել, թե ո՞ւմ է սատարելու ՀՀԿ-ն Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություններում:

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո մանդատը թափուր էր մնացել:

Երեկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թեկնածուին որոշելու է կուսակցության մարզային կառույցը: Վերջինիս ղեկավարը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Ստացվում է այնպես, որ թեկնածուի ընտրությունը նա՞ է անելու: 

“Մի շտապեք ենթադրություններ անել:  Թեկնածուին ընտրության հարցում որոշիչ է լինելու մարզպետ Վահե Հակոբյանի խոսքը “,-ասաց ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ դեռեւս ոչ մի անուն ՀՀԿ-ի կողմից չի շրջանառվում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ