12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Որտեղ, ում հետ է Նազենի Հովհաննիսյանը նշելու տարեդարձը. կա՞ այն միակը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 31-ամյակը:

Henaran.am-ի հետ զրույցում Նազենին ասաց, որ չի ցանկանում ասել, թե որտեղ է նշելու ծնունդը: ”Կարծում եմ, մասնավոր հատվածի համար կարևոր չէ, թե որտեղ եմ նշելու”,-նկատեց նա, միաժամանակ շարունակելով .

”Նշելու եմ իմ հարազատ, մտերիմ ընկերների հետ, ուղղակի ուզում եմ, որ ամռան այս տապին մենք ինչ-որ առիթ ունենանք նշելու, ենթադրենք, որ դա իմ ծննդյան օրն է ու միասին ուրախանանք”: Հարցին, թե կա այն մեկը, ում կցանականար այսօր իր կողքին տեսնել, հաղորդավարուհին պատասխանեց.

”Եթե լիներ, ապա ես նրան, իհարկե, կհրավիրեի : Բոլոր իմ ընկերներն, ովքեր ինձ համար կարևոր են, բոլոր այն մարդիկ, ովքեր քաղաքում են ու ֆիզիկապես հնարավորություն ունեն լինելու իմ կողքին այսօր, կլինեն, իսկ ովքեր չեն կարող գալ, կամ պետք չէ, որ գան, չեն գա”,-ասաց նա:

Նազենին պատմեց, որ արդեն ստացել է նվերներ, բազմաթիվ շնորհավորանքներ: ”Շատ հաճելի էր ու Ֆեյսբուքով էլ այնքան անծանոթ մարդկանցից եմ ստացել, ինչը շատ հաճելի էր”:

Henaran.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` սիրված արտիստին ցանկանալով նորանոր հաջողություններ եւ ամենակարեւորը` ներդաշնակ անձնական կյանք եւ, իհարկե,  սեր: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ