19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ գործադիր մարմինը հնարավոր է քննարկի պատգամավորի թեկնածուի հարցը

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Օրակարգում ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր են:

Արդյոք քննարկվելու է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի հարցը՝ Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չբացառեց: “Առայժմ ոչ մի ֆորմատով հարցը չի քննարկվել: Եթե քննարկվի, անպայման հանրությանը տեղյակ կպահվի”,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո պատգամավորի մադատը թափուր է մնացել եւ լրացուցիչ ընտրություն նշանակվել է սեպետմբերի 29-ին: Թեկնածուները փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 5-ից մինչեւ օգոստոսի 15-ը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ