Բորտ-ուղեկցորդուհին պահել է վարտիքի մեջ
Ամերիկացի ուղեկցորդուհին դատական հայց է ներկայացրել գործընկերների դեմ, որոնք մեղադրել են նրան իր տնային առնետներին ինքնաթիռում պահելու մեջ: “American Airlines” ավիաընկերության աշխատակիցների խոսքով` 55-ամյա Լուեն Ջամբատիստան կենդանիներին պահել է իր վարտիքի եւ զուգագուլպաների մեջ, որպեսզի նրանք աննկատ մնան:
Լուենը, ով ավիաընկերությունում աշխատել է 30 տարի, հայտարարել է, որ այդ մեղադրանքներն աբսուրդային են եւ իրականությանը չեն համապատասխանում: Նա համապատասխան հայց է ներկայացրել Բրուքլինի դատարան, որին ընկերությունը մտադիր է պատասխանել: Դատարան ներակայացված թղթերում նշվում է, որ ուղեկցորդուհու գործընկերներն իբր թե տեսել են` ինչպես է նա առնետին կերակրում, որից հետո նրա անձնագրում հատուկ նշում է արվել: Այն նշանակում է, որ Ջամբատիստային պետք է ստուգեն օդանավակայաններում, նախքան ինքնաթիռ թողնելը: Նա պնդում է, որ դրա համար լուրջ պատճառ է պետք, որը չկա:
Ջամբատիստայի փաստաբանը նշել է, որ իր հաճախորդն իսկապես տանը կենդանիներ ունի: Նա նաեւ առնետ է ունեցել, որը սատկել է, սակայն փաստաբանը պնդում է, որ իր հաճախորդը նրանց ինքնաթիռում չի պահել: