Ինչպիսի՞ սեքսի մասին են երազում տղամարդիկ
Ծանոթությունների կայքերից մեկը սոցհարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում` պարզելու, թե ինչ սեքսուալ երեւակայություն ունեն նրանք: Հարցմանը մասնակցել են 18-65 տարեկան 1000 օգտատեր: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի անկեղծ են արտահայտվել:
Այսպես, նրանց 20 տոկոսը երազում է սեքսով զբաղվել միանգամից 2 կնոջ հետ` կարծելով, թե այդպես կրկնակի հաճույք կստանա:
19 տոկոսը երազում է սեքսով զբաղվել ձեռքերը եւ ոտքերը կապած կնոջ հետ: Հետաքրքիրն այն է, որ դա կապ չունի սադոմազոխիստական հակումների հետ: Տղամարդիկ պարզապես ցանկանում են, որ զունգընկերուհին իրենց ամբողջովին վստահի:
17 տոկոսը երազում է, որ ինքը կապված լինի: Այս դեպքում եւս վտագավոր ոչինչ չկա, պարզապես այդ տղամարդիկ ցանկանում են, որ կինը նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը:
16 տոկոսը դեմ չէ գաղտնի դիտել ուրիշներին սեքսով զբաղվելիս:
14 տոկոսը ցանկանում է իր սեռական հարաբերությունները տեսագրել: Այս ցանկությունը բացատրվում է նրանով, որ տղամարդիկ ցանկանում են իրենց հերոս-սիրեկաններ զգալ:
Գրեթե 3 տոկոսը ցանկանում է մասնակցել խմբակային սեքսի: Նման ցածր ցուցանիշը կապված է այն փաստի հետ, որ կոնկրետ տղամարդը ընդհանուր ֆոնի վրա հնարավորություն չի ունենում ցույց տալ իր անհատականությունը: