25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեխաների դաստիարակության քրիստոնեական սահմանումը

ՄՏԵՔ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀՈԳՈՒ ՄԵՋ

«Ծնողներիդ հնազանդվիր եւ նրանց պատվիր, որովհետեւ Աստծուց հետո մարդու բարերարները ծնողներն են»:

«Քրիստոնյաները սրբությամբ ու անարատությամբ պետք է դաստիարակեն իրենց երեխաներին և զգույշ լինեն մկրտությունից մինչև չափահասություն: Երբ սկսի զգալ՝ պետք է խաչակնքելը սովորեցնել, երբ ոտքի կանգնի՝ ծնրադրությունը, իսկ երբ խոսել սկսի՝ մկրտության ժամանակ կնքահոր արտասանած հավատի խոստովանությունը սովորի (ինչպես նաև Հայր մեր աղոթքը):

Յոթ տարեկանից բարձր մանուկը պետք է խոստովանություն սովորի, իսկ ծնողները զգուշությամբ և պատրաստակամությամբ պետք է կրթեն իրենց զավակներին խնամեն, պահեն, չթողնեն որ պարապ թափառեն, տեսնեն, լսեն ու սովորեն մեղսագործել: Աստծո ատյանի առջև ծնողները հանդիսանում են նրանց չարիքների պատասխանատուն: Մանուկի միտքը հստակ հայելու է նման. անխրատ մի թող, որպեսզի մեղքի ժանգը նստելով չապականի այն: Ոչ միայն գրքեր ու օրենքներ են խրատում սիրել ծնողներին, այլև անասուններն ու թռչուները բնությամբ ծնողասիրությամբ ունեն:

Օրինակ, արագիլների համար ասում են, թե երբ իրենց ծնողները ծերանում են, նրանց թևերի տակ են մտնում, ման են տալիս ու կերակրում, իսկ երբ չեն կարողանում այլևս քայլել, բնի մեջ են նստեցնում, կերակուր են բերում և սնում նրանց, այնպես ինչպես նրանք էին սնել իրենց ձագերին:

Արդ ամոթ է, որ մարդիկ թռչուններից ավելի վատթար գտնվեն և ծնողների սնունդն ու մոռանան բարիքը: Ծնողներիդ հնազանդվիր և նրանց պատվիր, որովհետև Աստծուց հետո մարդու բարերարները ծնողներն են: Պատվեք ձեր ծնողներին, որոնք Աստծուց հետո ձեր ծննդյան պատճառն են: Նրանց ծերությանը խնամք տարեք և նրանց հրամաններին հնազանդվեք, որպեսզի օրհնության արժանի լինեք»։

Հովհաննես Վարդապետ Երզնկացի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ