25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ պատգամավորների հայտարարությունները «պարզապես էմոցիաներ են»․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսը ելնում է նրանից, որ Հայաստանը իր համար ընկեր պետություն է, եւ հայ պատգամավորների հայտարարությունները Ադրբեջանին ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու ֆոնին «պարզապես էմոցիաներ են»։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միոնչիկը, գրում է РИА Новости-ն։

 

 

«Բելառուսն ու Հայաստանը ընկեր պետություններ են, գործընկերներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում։ Այդ պատճառով հայտարարությունները, որոնք հնչում են հայկական խորհրդարանում, պարզապես էմոցիաներ են»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ