Հայտնի են դարձել Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի մանրամասները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն նախօրեին հեռախոսազրույցն են ունեցել: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հայտնի են դարձել շուրջ 45 րոպե տևած հեռախոսազրույցի մանրամասները։
Ըստ աղբյուրի, մասնավորապես, ԱՄն նախագահ Թրամփը նշել է, որ ցանկանում է զարգացնել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերի շուրջ ավելի սերտ համագործակցություն ծավալել։
Իսկ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին, Թամփին առաջարկել է գյուլենականների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության » (ՔԲԿ-PKK)-ի դեմ պայքարում միավորել ջանքերը, ինչպես նաև չաջակցել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության»-ը (ԺՄԿ-PYD) և դրա ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG)։