03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Ամփոփում եմ՝ 2017-2022թթ. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամփոփում եմ՝ 2017-2022թթ․
Պայքարի, կորուստների,  հավատի, հիասթափությունների,  սիրո,  նոր հույսի, փոքրիկ ձեռքբերումների,  հին ընկերների կորստի, նոր ընկերների  հայտնվելու,  կիսատ թողած գործերի, նոր գտնված գործերի,սրտի ցավերի, չանցնող գլխացավերի,  սթրեսների,  վատ ու լավ բացահայտումների, անքուն գիշերների,  հուսահատությունների,  հարցականների,  բայց՝ միշտ՝ սիրո ու նվիրումի տարիներ։
Պատգամավորության եւ  դրանից հետո տարիներ, պայքարի նոր ձեւի եւ նոր սկզբի տարիներ։
Ոչ մի արածիս համար չեմ ափսոսում, ապրածիս համար չեմ ափսոսում, ափսոսում եմ չարածներիս համար, ափսոսում եմ,  որ արդյունքի չհասա, որ  դեռ չունենք ազատագրված հայրենիք, որ պայքարեցինք, բայց Արցախը չունենք, որ պայքարեցինք, բայց դեռ չունենք  էն Հայաստանը, որը երազում էինք։
Ու՝ ներեցեք ինձ, եթե խոստացա, բայց  չկարողացա խոստումս կատարել։ Բայց եւ ուզում եմ ասել՝  չեմ հուսահատվել,  պայքարը  չեմ դադարեցնում, ամփոփումներս հենց այն  բանի համար են, որ սկսեմ նոր ուժով, նոր հավատով եւ միշտ՝ սիրով՝
Մարգարիտ Եսայան»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ