21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Հատուկ շնորհակալություն լրագրողներին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հատուկ շնորհակալություն լրագրողներին
Սիրելի լրագրողներ եւ օպերատորներ, ես, որ  հազար տարվա լրագրող եմ եւ  պատիվ եմ ունեցել լուսաբանել 1999-ի հոկտեմբերի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը՝ Մայր Տաճարում, այն պահին, երբ Ազգային Ժողովում կրակում էին,եւ դա իմ կյանքի դժվարագույն օրերից մեկն էր,  երեկ  հասկացա, որ հիմա  ձեր ուսերին նույնքան ծանր բեռ է դրված։  Տեսա, թե դուք  ինչ դժվար, դաժան  պահի եք աշխատում լրագրող։Դուք երեկ պարզապես փայլեցիք ձեր գործին նվիրված,  պինդ, խելացի, հաստատակամ եւ համառ աշխատանքով։
Այդ հոծ բազմության մեջ, որի երկու կողմերում տարբեր մարդիկ էին, մեջտեղում  ոստիկաններ, դուք կարողանում էիք գտնել, հարցեր ուղղել, պատասխաններ պարտադրել   եկեղեցադավներից։
Ձեզ հրում էին, վատաբանում, բայց դուք մնում էիք ձեր մասնագիտական բարձրության վրա։
Ապրեք դուք եւ շնորհակալություն ձեր  դժվար , բայց՝ պատվաբեր  աշխատանքի համար»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ