21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպէս լաւ Հայ լինել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՆԱԽ ՄԱՐԴ
Կեանքի խորհուրդը կայանում է հոգեւոր եւ ոչ թէ նիւթական շինարարութեան մէջ
Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպէս լաւ Հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կեանքում նիւթակրօն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Նա, որ իրեն զգում է որպէս «ժամանակաւոր շունչ եւ կենդանութիւն առած մեքենայ»` չի կարող հասարակական ասպարէզում երեւան գալ որպէս կենդանի հոգեկանութիւն: Նա, որ որպէս մարդ, իդէալականացնում է նիւթն ու նրանից բղխող բաւականութիւնները, որ կեանքի նպատակը համարում է կրաւորական հաճոյքները – որպէս Հայ չի կարող լինել անձնւէր, արի, հայրենապաշտ: Միեւնոյն մարդու մէջ չեն ապրիր միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը: Նա կա՛մ մէկն է, կա՛մ միւսը: Սեղմ ասած` չի կարելի որպէս մարդ, կեանքում դաւանել անձնական երջանկութեան վարդապետութիւնը, իսկ որպէս գործիչ, առանց կեղծիքի, ընդունել Տոսթոեւսքուն, թէ մարդկութիւնն ապրում է ոչ թէ երջանկութեան, այլ անսահման կատարելագործման համար:
Այո՛, չի կարելի անկատար մարդ, բայց կատարեալ Հայ լինել: Միայն մարդ կոչւելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչւել: Դա այբուբենական մի ճշմարտութիւն է, որ երկար իմաստասիրութիւն չի վերցնում:
* * *
Եղի՛ր իդէալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նիւթապաշտը դառնում է մարդ – մեքենայ, կոկորդ ու ստամոքս միայն. իսկ նմանը ե՛ւ ապրում է, ե՛ւ չի ապրում. իսկ նմանը աւելի անասուն է, քան մարդ: Եղի՛ր իդէալի ընդունակ, եւ բաւական մի՛ համարիր իմացականութեամբ զարգացումը, որ առանց սրտի կրթութեան, աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարէն աճեցնում է յաճախ: Եղի՛ր ընդունակ` ինքնանորոգումի ճամբով սատար հանդիսանալ հասարակութեան բարոյական վերանորոգումին, խորապէս գիտակցելով, թէ միակ մարդը, որին կարող ես բարձրացնել – դա ի՛նքդ ես: Սկսի՛ր քեզնից: Եւ իմաստունի հարցին, թէ «ի՞նչ կ’ուզէիր լինել կեանքում,- յանուն ճշմարտութեան թոյնի բաժակը դատարկելու դատապարտւած Սոկրատէ՞սը, թէ՞ ճշմարտութիւնից դուրս ապրող խոզաբարոյ մի էակ», դու պատասխանիր – առաջի՛նը:
* * *
Մշտատեւ անհանգստութիւն – ահա՛ այն սպանիչ տրամադրութիւնը, որ տիրում է արդի հասարակութեան եւ անհատի հոգում:
Մի բան պակասում է բոլորին, բոլորի՜ն:
Անորոշ ձանձրոյթ, ջղայնութիւն, ինքնապատճառ թախիծ,- ահա՛ անհատի հանապազօրեայ կեանքը:
Հարուստն իրեն աղքատ է զգում իր հարստութեան մէջ, նիւթապէս երջանիկը` բարոյապէս դժբախտ:
Կա՛յ, կա՛յ մի բան, որ թունաւորում է մեր կարճատեւ ուրախութեան վայրկեանները, սպանում` ժպիտը մեր շրթունքների վրայ, խլում` մեր քունը, մեր հոգեկան անդորրութիւնը եւ սարսափեցնում` անարեւ ծերութեան ու մահւան ուրւականներով:
Կա՛յ մի խորհրդաւոր ձեռք, որ աներեւութաբար թոյն եւ արտօսր է կաթեցնում մեր շրթունքներին մօտեցող գինու եւ հաճոյքի բաժակի մէջ:
Կա՛յ մի պատուհասող ոյժ, մի ձեռք, որ դատում է մեզ, պատժում ամէն օր, ժամ, վայրկեան:
Ի՞նչ է նշանակում սա: Ո՞վ է, ի՞նչ է այդ խորհրդաւոր ոյժը:
– Դա մեր խիղճն է, ընթերցո՛ղ, մեր գիտակցութիւնը, թէ բարի չենք, առաքինի չենք, հայրենասէր չենք. թէ` կատարեալ Հայ եւ մարդ չենք:
Գ. Նժդեհ
1927թ.»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ