22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Էս ինչ անտերություն․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանից  բենզին  է գալիս,  նույն ճանապարհով ինչ-որ  «ցորեն» բերեցին, ու էս ամեն ինչը իբր շարունակական է լինելու եւ էս ամեն ինչը իբր նպաստում է իբր խաղաղությանը, ինչ-որ թղթի իբր ստորագրմանը, որը, իբր  մշտական խաղաղություն է բերելու։ Ու, քպական խմբակը հրճվում է։ Եւ էս ամբողջ  թատրոնը էն դեպքում, երբ  հայ մարդիկ  արդեն երկու տարուց ավելի Բաքվի բանտերում եւ դատարաններում ստորացվում եւ տանջվում են, սա էն դեպքում, երբ 5 հազար տղերքի արյունը դեռ չի սառել, սա էն դեպքում, երբ նույն բենզին  ուղարկող ադրբեջանի դպրոցներում  ինտենսիվ շարունակվում են հայատյացության  անվերջանալի դասերը, եւ սա էն դեպքում, երբ թուրքիան պատրաստվում  է տարեսկզբին ինչ-որ խորհրդանշական «նվեր» մատուցել Հայաստանին։

Ինքս, լինելով   անուղղելի մարդասեր, երբեք դեմ չեմ հարեւանների,  այլ պետությունների հետ շփումներին,  առեւտրին, բայց այն դեպքում, եթե տվյալ պետությունը հարգում է իմ պետությունը,  երբ իմ  պետության հետ խոսում է ոչ  ուժի դիրքերից։Հա, կասեք, դե հաղթել են, գրավել են Արցախը   եւ այդ պատճառով էլ իրենց այդպես լկտի են պահում։ Հիմա  լսեք    իմ դիրքորոշումը։  Զուտ, պատկերացրեք, հիշեք 1994 թվական, հաղթած  հայոց բանակ,  հաղթած Հայաստան, ազատագրված Արցախ, կայացող Արցախի Հանրապետություն։Կա՞րող էր ձեր մտքովն անցնել, որ ադրբեջանը կհամաձայներ  մեզնից՝ հաղթած կողմից  ստանալ , օրինակ՝ ծիրան, ոսկի, ցեմենտ,  թեկուզ հենց՝ ցորեն, չէ որ նույն Արցախը միշտ եղել է ցորենի շտեմարան։Պա՞տկերացրեցիք․․․
Չպատկերացնելու բան եմ ասում չէ՞։
Ուրեմն, հիմա, մենք, որ, ցավալի պարտված կողմ ենք, էս ինչ մեծահոգություն է,  էս ինչ մեծ բացված  դարպասներ են, էս ինչ անինքնասիրություն է։
Առհասարակ՝ էս ինչ անտերություն է»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ