25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարկի վրա վարկ է ավելանում. ազատանցիներն ընկճված են

Շիրակի մարզ, Ազատան գյուղից ատտագնա աշխատանքի մեկնողների քանակը գնալով ավելանում է:  Այս համայնքի ղեկավարի պնդմամբ՝ սա կապված է ոչ թե գյուղի  կենցաղային վատ պայմանների, այլ աշխատատեղերի բացակայության հետ:

Գյուղը գազաֆիկացված է, խմելու ջրի  կամ ճանապարհների հետ կապված՝ խնդիրներ չկան: Կարող եմ ասել՝ նույնիսկ որոշ քաղաքներում այսպիսի կենցաղային պայմաններ չկան, ինչպես մեր համայնքում: Բայց այ աշխատատեղերի բացակայությունը մեծ խնդիր է:
Մեր համայնքում  գյուղատնտեսույթյունը լավ է զարգացած, բայց արտադրած ապրանքը գյուղացին երբեմն  ինքնարժեքից  էլ ցածր գնով է վաճառում: Մեզ մոտ գյուղացիները հիմնականում  կարտոֆիլ են մշակում կամ հացահատիկային կուլտուրաններ: Բայց մեր երկրում գյուղմթերքի իրացման հետ կապված՝ պրբլեմներ կան, ինչպես հայտնի է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ազատանի համայնքապետը:

Վերջինս  շեշտեց՝  ազատանցիներից շատերը կքել են վարկերի տակ ու անելանելի վիճակում են հայտնվել:

«Մարդիկ վարկերը մարել չեն կարողանում,  վարկի վրա վարկ է ավելանում: Ռուսաստանից  փողն էլ բերում են այստեղ,  արտաժույթի հետ կապված՝  արժեք չունի դա.. Այդ փողը բերում են այստեղ, դառնում է զիբիլ», – նշեց Ազատանի գյուղապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ