16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուսուցիչը դատական հայց է ներկայացրել առաջին դասարանի աշակերտի դեմ

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ջոն Ուեբստերը դատական հայց է ներկայացրել առաջին դասարանի աշակերտ Ռոդրիգո Կարպիոյին, ով հարձակվել է իր վրա եւ վնասել իր ծունկը: Դեպքը տեղի է ունեցել 2012-ի ապրիլին, որից հետո Ուեբստերը բուժման կուրս է անցել, իսկ հիմա էլ որոշել է պատժել տղային:

Ուսուցիչը, ով նախկինում ամերիկյան ֆուտբոլով է զբաղվել, որոշել է տղային բուֆետ ուղեկցել: Հենց այդ ժամանակ էլ Ռոդրիգոն հարձակվել է ուսուցչի վրա: Ջոնի խոսքով` տղան տիրապետում է կարատեի բոլոր հնարքներին ու հաճախ է իրեն ագրեսիվ կերպով դրսեւորում: Նախկինում էլ նա հարձակվել է իր դասընկերներից մեկի, ինչպես նաեւ մեկ այլ ուսուցչի վրա:

Ուեբստերը նշել է, որ ինքն անհարմար է զգում այդ ամենի համար, սակայն հարձակումն իրոք տեղի է ունեցել: Ինքը` Ռոդրիգոն, ասել է, թե չի հիշում, որ ինքը հարձակվել է ուսուցչի վրա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ