06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ են ապրում ամենաառողջ եվրոպացիները

Ֆրանսիական “Challenges” պարբերականը կազմել է այն երկրների աղյուսակը, որոնցում ապրում են Եվրոպայի ամենաերկար եւ ամենաառողջ մարդիկ:

Աղյուսակի առաջատարը Շվեդիան է, որտեղ մարդիկ առողջ են մնում միջինում մինչեւ 71,7 տարեկանը: Ընդ որում, երկարակեցության նոր ռեկորդ են սահմանել իսպանուհիները, ովքեր ապրում են միջինում 85,3 տարի: Շվեդ տղամարդիկ միակն են ողջ Եվրոպայում, ովքեր կարող են պարծենալ իրենց առողջությամբ 71 տարեկանից հետո: Կանանց մոտ ցուցանիշը փոքր-ինչ ցածր է, սակայն նրանք 4-5 տարով ավելի երկար են ապրում իրենց ամուսիններից:

2-րդ տեղում հայտնվել է Մալթան, որտեղ առողջ կյանքի երկարությունը տղամարդկանց մոտ 70,2 տարի է, կանանց մոտ` 71,6 տարի:

Չնայած Հունաստանում տիրող տնտեսական խնդիրներին, գործազրկությանը եւ առողջապահության հետ խնդիրներին, այս երկիրը կարող է պարծենալ իր քաղաքացիների կայունությամբ եւ առողջությամբ: Առողջ կյանքի երկարությունն այստեղ տղամարդկանց մոտ 66,4 եւ կանանց մոտ 67,6 տարի է:

Աղյուսակը շարունակում են Կիպրոսը, Իսպանիան, Իռլանդիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Լյուքսեմբուրգը, Դանիան եւ Բելգիան:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ