07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Անշուշտ, հավատում եմ Ձմեռ պապին»

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, սովորաբար, Ամանորը նշում է հայրենիքում։
«Իհարկե, եղել են տարիներ, երբ Ամանորը նշել եմ արտերկրում, բայց այս անգամ որոշել եք այդ տոնը նշել Երևանում», –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին։

Նա  մեզ հետ զրույցում պամեց՝ սիրում է խոհանոց, բայց Ամանորը դիմավորելիս նրան ամենաշատը գրավում է տոնական  սեղանը գցելու, զարդարելու մասը։
«Պետք է ասեմ, որ կան ուտեստներ, որոնք ինքս եմ պատրաստում», – նշեց դերասանուհին։

Պարզվում է՝ դերասանուհին հավատում է հրաշքների ու Ձմեռ պապի գոյությանը։
«Անշուշտ, հավատում եմ Ձմեռ պապին։ Ինչպե՞ս կարող եմ չհավատալ։ Նրանից կխնդրեի, որ այս տարի իրականություն դառնան իմ փոքրիկ երազանքներն ու նպատակները», – ասաց դերասանուհին։

Զրույցի վերջում դերասանուհին, բնականաբար, իր տոնական բարեմաղթանքը հղեց ողջ հայությանը։

«Շատ կուզենայի, որ Հայաստան աշխարհում այլևս պատերազմ չլինի։ Թող վերջապես  գա այն օրը, որ հայն իր հողում ապրի հանգիստ ու խաղաղ։ Թող այս տարի չլսենք  լուրեր՝ զինվորների մահվան մասին։ Իմ հայրենակիցներին մաղթում եմ, որ լինեն առողջ, երջանիկ ու  ապրեն բարեկեցիկ կյանքով», – եզրափակեց Օլյա Հակոբյանը։

 
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ