Լավ տուն. Ջուսի խնդրանքը` Ձմեռ պապին
Երգչուհի Ջուսը Ամանորը նշում է Հայաստանում` աշխատավայրում: «Ժամը 12-ը դիմավորում ենք տանը, հետո արդեն անցնում ենք աշխատանքի: Նաև մեծ շուքով ենք նշելու կոլեգաների հետ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց երգչուհին:
Վերջինս խոհանցում պատրաստելու ժամանակ չի ունենում, փոքր տոնածառ է զարդարելու, որը սովորաբար միաժամանակ և տարօրինակ, և հետաքրքիր տեսք է ունենում: Նվերներ սովորաբար նա գնում է դեկտեմբերի 27-28-ին: «Գնում եմ այն, ինչ անհրաժեշտ է այդ մարդկանց համար, կամ տոնածառի զարդեր, կամ մի համով բան»,-կատակով ասաց Ջուսը:
Ինքն էլ սիրում է ստանալ այնպիսի նվերներ, որոնք անհրաժեշտ են, օրինակ` գումար: «Դրանով կարող եմ գնել այն ամենն, ինչ ուզում եմ, հագուստ, տան համար մի իր»:
Ձմեռ պապից էլ իր համար լավ տուն է ցանկանում. «Այսինքն` որ լավ տուն կառուցենք, ապրենք այնտեղ, դա կլինի ամենալավ նվերը: Իհարկե, եթե Ձմեռ պապը տա»:
2018-ին նա մաղթում է խաղաղություն, առողջություն: