3 խնդրանք Ձմեռ պապին Իրինա Հարությունյանից
Ինչպես շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, երգչուհի Իրինա Հարությունյանն էլ ամանորը նշում է աշխատավայրում: «Չեմ բողոքում դրանից, իհարկե, պոզիտիվ ու դրական մթնոլորտ է միշտ լինում ամեն տարի, հուսով եմ, որ այս տարի էլ այդպիսին կլինի»,-Henaran.am-ին պատմեց երգչուհին:
Հունվարի առաջին օրերին էլ բարեկամների տներ հաճախել չի ստացվում, ինչպես ընդունված է հայերիս մոտ. «Չեմ հասցնում բարեկամների տուն հաճախել, ամեն տարի աշխատում եմ չնեղացնել բարեկամներիս, չնայած իրենք ըմբռնումով են մոտենում այդ հարցին, որովհետև հաջորդ օրերը` մինչև հին նոր տարի, էլի զբաղված եմ լինում աշխատավայրում»:
Սակայն մինչև ամանորւ երգչուհուն կարելի է տեսնել խոհանոցում համեղ կերակուրներ պատրաստելիս: «Սիրում եմ ամանորյա սեղանի պատրաստություն տեսնել, սեղան գցել»,-ասաց նա:
Ամանորյա սեղանից Իրինան նախընտրում է ընկուզեղենն ու այլ քաղցրավենիքը:
Ձմեռ պապին Իրինա Հարությունյանը երեք խնդրանք ունի: «Ձմեռ պապից խնդրելու եմ, որ այս տարի ոչ մի հիվանդ բալիկ չլինի, աղետ ու պատերազմ չլինի, մի քիչ ավելի շատ բարիություն լինի»:
Իրինա Հարությունյանի բալիկներն էլ, ինչպես մյուս երեխաները ձմեռ պապից նորագույն տեխնոլոգիաներ են ակնկալում` հեռախոս, համակարգիչ: