27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գամիշլիում մատուցվել է հոգեհանգստյան Սբ. Պատարագ՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Աղոթե՛նք սիրիական պատերազմի բոլոր զոհերի հոգիների համար:

Ռադիո Վատիկանի տեղեկացմամբ, 2016 թվականի դեկտեմբեր 4–ին, Սիրիայի Ջեզիրեի Հայ կաթողիկէ առաջնորդության Գամիշլիի Սուրբ Յովսեփի անվան ժողովրդապետության մայր տաճարում մատուցվել է հոգեհանգստյան Սբ. Պատարագ՝ նախագահությամբ Բեյրութի հայ կաթողիկէ թեմի պատրիարքական փոխանորդ` Արհ. տ. Գևորգ Եպս. Ասատուրյանի, գրում է armenianchurchco.com-ը։

Հոգեհանգստյան արարողությունը նվիրված էր ժողովրդապետության զավակներ` Ապպուտ Հաժիքիի, Ռամի Թերզիպաշիի եւ Էլի Քասպոյի հիշատակին, որոնք մէկ տարի առաջ զոհվեցին՝ թիրախ դառնալով Սիրիայի ահաբեկչական գործողություններին:

Արհիապատիվ Ասատուրյանը ցավակցություններ հայտնելով ներկաներին ու ննջեցեալների ընտանիքի անդամներին՝ հայցեց Աստվածային մխիթարություն և սփոփանք, նշելով, որ ինքը չէր ցանկանա այս այցելությունը կատարել այսպիսի տխուր առիթով, հատկապես, որ իր եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո սա առաջին անգամն էր, որ իր ծննդավայրի՝ Գամիշլիի ժողովրդապետության մեջ մատուցում է Սբ. Պատարագի զոհը։

Ասատուրյան Սրբազանը իր խոսքում հորդորեց բոլոր ներկաներին չվհատվել` հակառակ բոլոր դժվարութիւններին, ու իրենց հույսը միշտ դնելու Աստծո վրա, որ ողորմած Հայր է ու բոլորին բարիք է ցանկանում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ