Հայ գեղեցկուհիները Թուրքիայից մրցանակներ են բերել /ֆոտո/
Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթից մի շարք մրցանակներով են վերադարձել, գրում է “news.am” -ը:
Թուրքական Բոդրում քաղաքում սեպտեմբերի 20-30-ը կայացել է գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ-փառատոնը: Հայաստանի 7 ներկայացուցիչներ, ովքեր մասնակցել են “Princess of the Globe and Photomodel of Universe 2012”, “Little Princess World and Little Prince World и Mini/Junior Top Model of the World-2012”-ին, տուն են վերադարձել 8 մրցանակով:
“Princess of the Globe and Photomodel of Universe 2012” մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լաուրա Կարագյոզյանը 2 մրցանակի է արժանացել` “Միսս տաղանդ” եւ “Միսս արեւային պար” անվանակարգերում` որպես մրցանակ ստանալով տասնօրյա հանգստի ուղերգիր 2 հոգու համար:
“Little Princess World and Little Prince World и Mini/Junior Top Model of the World-2012” մրցույթին մասնակցել էին 6 երեխա Հայաստանից: 3-5 տարեկանների խմբում Ալինա Գալստյանն արժանացել է “Mini Top Model of the World” տիտղոսին, իսկ Ալեքս Գասպարյանը “փոքրիկ իշխան” է հռչակվել: 5-7 տարեկանների խմբում գլխավոր մրցանակի են արժանացել Էլեն Գալստյանը եւ Գոռ Բակլաչյանը: Վահրամ Աբելյանն արժանացել է “տիեզերքի ֆոտոմոդել” , իսկ Վարդան Գազելյանը` “Junior Top Model of the World” տիտղոսին: