09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տղամարդը լողացել է տաք աղբյուրում եւ քայքայվել է ջրի մեջ

ԱՄՆ-ում զբոսաշրջիկը խախտել է ազգային պարկի անվտանգության կանոններն ու մահացել։ Տղամարդը որոշել է լողանալ տաք, բնական աղբյուրում, ինչն էլ մահվան է հանգեցրել, գրում է CNN-ը։

Ինչպես պարզվել է, 23-ամյա Կոլին Սքոտը քրոջ հետ այցելել են Ելոուսթոունի ազգային պարկ, որտեղ գտնվում է բնական տաք աղբյուր, սակայն այնտեղ լողալը խստիվ արգելված է, ինչի մասին զգուշացնող համապատասխան ցուցանակներ կան։

Տղան մոտեցել է աղբյուրին, ցանկացել ձեռքը մտցնել աղբյուրը, ոտքը սայթաքել է ու ընկել ջրի մեջ։ Մինչ փրկարարները կժամանեին, տղամարդը մահացել է։ Նրանք այդ օրը չեն կարողացել հանել դին աղբյուրից, իսկ երբ հաջորդ օրը եկել են, դին այլեւս չի եղել։

Փորձաքննությունը պարզել է, որ տաք աղբյուրում այն պարզապես քայքայվել է։

Նշվում է, որ այս բնական աղբյուրից ստացած տարբեր վնասվածքների հետեւանքով պարկի բացումից մինչ օրս արդեն 22 հոգի է մահացել։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ