Հղի մոդելը մասնակցել է լողազգեստի ցուցադրությանը /ֆոտո/
Իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին շատ շուտով հայր կդառնա: Նրա նախկին ընկերուհին` մոդել Ռաֆաելլա Ֆիկոն, հղիության 6-րդ ամսում է: Սակայն չար լեզուները պնդում են, որ զույգը բաժանվել է այս տարվա ապրիլին, պատճառն էլ` Մարիոյի հերթական դավաճանությունն է:
Այս ընթացքում Ֆիկոն, առանց բարդութավորվելու կլորիկ փորիկից, շարունակում է քայլել պոդիումի վրայով: Օրերս նա մասնակցել է իտալական “Pin-Up Stars” ապրանքանիշի ներքնազգեստի ցուցադրությանը: Ռաֆաելլան ցուցադրել է մի քանի լողազգեստ եւ արժանացել բուռն ծափահարությունների:
Ցուցադրության ընթացքում գեղեցկուհին հանդիսատեսին գերել է նաեւ իր լայն ժպիտով: Նա հայտնի է, շուտով կմայրանա եւ, հավանաբար, նոր կյանք կսկսի: Ասում են` Մարիոն բազմիցս ներողություն է խնդրել նրանից, սակայն Ռաֆաելլան հայտարարել է. “Չգիտեմ` մենք կլինենք միասին, թե` ոչ: Ամեն դեպքում նա իմ երեխայի հայրն է եւ կուզենայի, որ երեխաս տեսներ իր հորը: Հուսով եմ` Մարիոն կհասունանա եւ կփոխվի հետագայում, իսկ իր միլիոնները թող իրեն պահի”: