7 հետաքրքիր փաստ Մելանիա Թրամփի մասին /ֆոտո/
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփից ոչ պակաս քննարկվում է եւ ուշադրության արժանանում նրա կինը՝ գեղեցկուհի Մելանիա Թրամփը։ Ահա 7 հետաքրքիր փաստ Մելանիայի մասին, որոնք գուցե շատերը չգիտեն։
Մելանիա Թրամփը գողացել էր Միշել Օբամայի ելույթը
Այս տարվա հուլիսին Թրամփի կինը ընտրողների առաջ իր ելույթում օգտագործել էր գողացված մտքեր։ Դրանք նա «վերցրել էր» Միշել Օբամայի՝ 2008-ին հնչեցրած ելույթից։
Երիտասարդ տարիքում Մելանիան մերկ լուսանկարվել է
Մինչ միլիարդատեր Թրամփի կինը դառնալը Մելանիան կրում էր Կնավս ազգանունը եւ աշխատում մոդել։ 25 տարեկանում նա լուսանկարվել է լրիվ մերկ՝ մի շարք ամսագրերի համար։
Մելանիան էքստրավագանդ հագուստի սիրահար էր
Նախկինում ԱՄՆ առաջին տիկինը խիստ կարճ շրջազգեստներ, փայլեր, մորթիներ էր կրում եւ սիրում էր աչքի ընկնող հագուստով ներկայանալ։ Այսօր 45-ամյա Թրամփը շատ ավելի զուսպ է հագնվում։
Մելանիան խոսում է 5 լեզուներով
Նա խոսում է 5 լեզուներով՝ սլովեներեն, անգլերեն, ֆրանսերեն, սերբերեն, գերմաներեն։ Ի դեպ, նա առաջին տիկիններից առաջինն է, ով կոմունիստական երկրում է մեծացել՝ Հարավսլավիայում։
Մելանիայի եւ Դոնալդի հարսանիքի հյուրերի թվում էին Բիլ եւ Հիլարի Քլինթոնները։
Մելանիան աշխատել եւ ապրել է ԱՄՆ-ում անօրինական կերպով։
Թրամփը հերքում է, որ պլաստիկ վիրահատությունների է դիմել