05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն

Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն: Այս մասին գրում է թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը` հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը:

Հեռուստաալիքով հնչած հայտարարության մեջ ասվել է. «Տարածաշրջանի որոշ զարգացումների վերաբերյալ որոշ թուրք պետական պաշտոնյաների` (նկատի ունի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին-խմբ.) իրականության հետ կապ չունեցող հայտարարությունների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն» :

Հաղորդվում է, որ Թուրքիայի դեսպանին են փոխանցվել Թեհրանի կառավարության կոշտ առարկությունները:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի և Իրաքի միջև լարվածությունը (Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական զորախումբ տեղակայելու պատճառով-խմբ.)  ոչ թե Թուրքիայի, այլ Իրանի կրոնական քաղաքականության հետևանքն է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ