19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մասնագետները հայտարարել են կանացի իրանի իդեալական չափսը

Բրիտանացի գիտնականներն անվանել են կանացի իրանի իդեալական չափսը: Պարզվում է, որ 90-60-90 չափսը վնասակար է առողջության համար, գրում է “Российская газета”-ն:

Դիետոլոգ Հանս Վաալերը նշում է, որ կանացի իդեալական իրանի տրամաչափը 80-85 սմ է` ոչ ավել, ոչ պակաս: Նա զգուշացնում է, որ իրանի վրա ավելորդ ճարպերի կուտակումը սպառնում է հորմոնալ խախտումների առաջացման` առողջության համար իրենց բոլոր վնասակար հետեւանքներով: Մասնագետները նշում են, որ կանացի իրանը չպիտի գերազանցի նրա հասակի կրկնակին:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ շատ քիչ ավել քաշը` մոտ 5-7 կգ, նույնիսկ երկարացնում են կյանքը: Սակայն քաշի զգալի ավելացումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Այն մեծացնում է շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների հավանակնությունը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ