Քանի՞ դավաճանություն են ներում կանայք
Կանանց մեծ մասը պատրաստ է 1-2 անգամ ներել իրենց ամուսինների դավաճանությունները: Այս մասին են վկայում բրիտանացի մասնագետների անցկացրած հարցումների արդյունքները: Սոցիոլոգները հարցրել են շուրջ 2 հազար կանանց եւ տղամարդկանց` ինչպես են նրանք վերաբերվում դավաճանություններին: Պարզվել է, որ կանայք ավելի զիջող են այդ հարցում:
Այսպես, հարցման մասնակից կանանց 53 տոկոսը հայտնել է, որ կարող է աչք փակել 1-2 դավաճանությունների վրա, իսկ դրանից ավելիի դեպքում հարկավոր է ընդհատել հարաբերությունները: Տղամարդկանց ընդամենը 13 տոկոսն է խոստովանել, որ կարող է ներել կողակցի “ձախ գնալը”, մյուսներն ընդհանարապես միտք չունեն ներել ամուսնական դավաճանությունը:
Ի դեպ, կանանց 38 տոկոսը խոսոտովանել է, որ ինչ-որ ժամանակ դավաճանել է իր կողակցին: Ընդ որում, զույգերից միայն 5 տոկոսի մոտ է, երբ զուգընկերներից մեկը կրկնակի անգամ է դավաճանել, սակայն արդյունքում հաջողվել է պահպանել ընտանիքը: