Հալեպում 5 հայ է զոհվել, կա 11 վիրավոր /ֆոտո/
Հալեպում հրթիռակոծությունների արդյունքում հինգ հայ է զոհվել, կա 11 վիրավոր։ Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը, զոհերն են` Արման Հինտոյանը, Միրեյ Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը և Բիեր Հարիրոն:
Վիրավորների թվում են Գառնիկ Կարապետյանը, Ծովիկ Գապիքյանը, Պեթի Լախոյանը-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը, Մարի Կարապետյանը, Արա Արամյանը, Արշակ Պերեճիքլյանը, Հարութ Ավագյանը, Յագուպ և Ջորջ Հարիրոները:
Հիշեցնենք, որ նախօրեին ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող բնակարաններից մեկի վրա, ինչի հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել:
Շաբաթաթերթը հրապարակել է զոհվածների լուսանկարները։