15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գունավոր հեղափոխություն. Կործանո՞ւմ թե լուսավոր ապագայի ճանապարհ

21-րդ դարի առաջին տասնամյակում համաշխարհային քաղաքական վերնախավի վախի աղբյուր, իսկ սովորական քաղացիների համար հույսի նշույլ դարձավ գունավոր հեղափոխություն կամ թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողությունը:

Մեկ պետության կամ պետությունների խմբի հաղթանակը մյուսների նկատմամբ ոչ միայն կարող է տեղի ունենալ մարտի դաշտում, այլև տնտեսական, քաղաքական,  տեղեկատվական զենքի միջոցով:

Գունավոր հեղափոխության գաղափարախոսությունն այնքան էլ ակնհայտ չէ, այդ իսկ պատաճռով այն քննդատության տեղիք չի տալիս:  Գաղափարախոսության բացակայության, ինչպես նաև հեղափոխական ուժերի անորոշության պատճառով,  իշխանությունների համար դժվար է դառնում հակաքարոզչությամբ զբաղվել:

Մինչև հիմա տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների ժամանակ հստակ ծրագիր առաջ չի քաշվել, և դա է նրանց տիպաբանական յուրահատկությունը՝ Վրաստանի 2003թ.-ի «Վարդերի հեղափոխությունը», Ուկրաինայի՝ 2004թ.-ի «Նարնջագույն հեղափոխությունը», Ղրղզստանի 2005թ.-ի «Կակաչների հեղափոխությունը»,  Ուկրաինայի 2013-2014թ.-ի «Եվրամայդանը»։

Այս երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունից հետո ակնհայտ է դառնում, որ այն առաջին հերթին տեղի է ունենում  բողոքի ցույցերի միջոցով:  Գրեթե միշտ  հասարակությունը ունենում է բողոքի ցույց անելու էներգիա, այն չի կարող լինել զրոյական ոչ մի սոցիալական համակարգում:  Եվ այս ցույցերը միտումնավոր  կարելի է բորբոքել և խթանել:  Գունավոր հեղափոխություն իրականացնողները  հենց նման սցենարի  վրա են տոկոսադրույք կատարում: Նրանց  գաղափարախոսությունն այն է, որ միշտ էլ կա ինչ-որ մի բան, որի միջոցով կարելի է  սաստել իշխող ռեժիմին:

Գունավոր հեղափոխության գաղափարախոսության բացակայությունը  հնարավորություն է ընձեռում իրական թիրախային ծրագրերը թաքցնել, այն  լատենտային բնույթ է կրում:

Գունավոր հեղափոխության քարոզչությանն օգնության են գալիս երկրում առկա ավտոկրատիան, ժողովրդավարական սկզբունքների խախտումն ու կոռուպցիան:

Ի դեպ յուրաքանչյուր գունավոր հեղափոխության հիմքում ընկած է տվյալ երկրի ավտոկրատի և նրա կողմից ղեկավարվող իշխանության բացասական կերպարի դեմ պայքար:

Օրինակ, Եվրամայդանի ժամանակ պայքարը մղվում էր Յանուկովիչի կերպարի դեմ: Յանուկովիչն էլ իր հերթին ընդդիմությանը հնարավորություն էր ընձեռել իրեն քննադատելու: Forbes-ի ամենաբարձր վարձատրվող նախագահների վարկանիշային աղյուսակում ժամանակին Յանուկովիչը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Գունավոր հեղափոխության համար կատալիզատոր կարող են հանդիսանալ այդ երկրում տեղի ունեցող ընտրությունները, որոնցից հետո ընդդիմությունը հայտարարում է դրանք կեղծելու մասին և կոչերով հանդես գալիս:

Շատ հաճախ գունավոր հեղափոխությունը համարում են մշտական ճանապարհ դեպի լուսավոր ապագա:

Այսպիսով գունավոր հեղափոխությունը քաղաքական զարգացման մի մաս է, սակայն դրա լատենատային բնույթը թույլ չի տալիս իշխող ռեժիմին հավուր պատշաճի պայքար մղել հակառակորդի դեմ:

Հրաչուհի Հայրապետյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ