Լոս-Անջելեսում Հովիկին սպանել են կնոջ ու երեխայի աչքի առաջ /վիդեո/
Լոս Անջելեսում իր իսկ տանը հայ տղամարդ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել Վուդլենդ Հիլս թաղամասում: Դուռը թակել են, 37-ամյա Հովիկ Կրբոյանը բացել է` կարծելով, թե պիցցայի առաքիչն է, հայտնում է Los Angeles Times-ը:
Դուռը բացելուց հետո անհայտ անձինք կրակել են տղամարդու վրա ու փախել:Հովիկ Կրբոյանը եղել է տանը՝ կնոջ եւ 9-ամյա դստեր հետ, բարեբախտաբար, վերջինները չեն տուժել:
Ոստիկանները տեղեկացրել են, որ իրենք հարցաքննել են հարեւաններին։ Նախնական տեղեկություններով` տեղի ունեցածը վրեժ է, եւ սպանվածը ճանաչել է հանցագործներին: