22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահը հրաժարվել է աշխատավարձից

Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը հայտարարել է, որ հրաժարվում է իր համար նախատեսված աշխատավարձից, տեղեկացնում է “La Nacion”-ը:

Կարտեսը մտադիր է նախագահական աշխատավարձը զոհաբերել անտուն երեխաներին եւ անբուժելի հիվանդներին: Պետության ղեկավարաը հայտնել է, որ իրեն “ավելի երջանիկ կզգա”, եթե իր համար նախատեսված գումարը հատկացվի նրանց, ովքեր “իսկապես դրա կարիքն ունեն”:

56-ամյա Օրասիո Կարտեսը նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին: Ընտրություններում նա ներկայացնում էր աջ ցենտրիստների “Կոլորադո” կուսակցությունը, որն այդ պահին ընդդիմություն էր: Հավաքելով ձայների 48.5 տոկոսը` նա 9 տոկոսով առաջ էր անցել իշխող կուսակցության ներկայացուցիչ Էֆրաին Ալեգրեից: Կարտեսի երդմնակալության արարողությունը նախատեսված է անցկացնել օգոստոսին:

Կարտեսը Պարագվայի ամենահարուստ մարդկանցից է: Նրան են պատկանում երկրի հզոր ընկերությունների շուրջ 25 տոկոսը` մասնավորապես ծխախոտի, խմիչքի եւ սննդամթերքի ընկերությունները:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ