01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Աշակերտն ինքնասպանության փորձ է արել հենց դասարանում

Ամերիկյան Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում կաթոլիկ դպրոցի աշակերտը փորձել է ինքանսպան լինել: Հենց դասարանում` դասընկերների աչքի առջեւ, նա ինքն իրեն կրակել է ատրճանակից, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Աշակերտին հոսպիտալացրել են: Նռերկայումս նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Ոստիկանությունը փորձում է պարզել դրդապատճառները, որոնք պատանուն մղել են ինքնասպանության: Ուսումնական գործընթացը դադարեցվել է: Դասասենյակը հետազոտվել է ոստիկանների կողմից, որից հետո ուսումական գործընթացը կրկին շարունակվել է:

Ամերիկացիներն արդեն խուճապահար են լինում ցանկացած նման միջադեպի դեպքում, քանի որ նման դեպքերը վերջերս հաճախակի են դարձել: Շարունակվում է զենքի տարածումը դեռահասների շրջանում եւ բռնության դեպքերը մանկական ուսումնական հաստատություններում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ