02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կյանքի համար լավագույն քաղաք է ճանաչվել Մելբուրնը, վատագույնը` Դամասկոսը

Economist ամսագիրը հրապարակել է կյանքի համար լավագույն քաղաքների ամենամյա վարկանիշը, որի համաձայն արդեն վեցերորդ անգամ հաղթող է ճանաչվում ավստրալական Մելբուրնը:

Լավագույն վեցյակում են հայտնվել նաև Վիեննան, Վանկուվերը, Տորոնտոն, Ադելաիդան և Կալգարին, իսկ վերջին տեղը զբաղեցրել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը:

Ինչպես նշում է The Guardian-ը, վարկանշային ցանկում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 140 քաղաք:

Հնգամյա քաղաքացիական պատերազմի պատճառով Դամասկոսը 25 միավոր է կորցրել` հայտնվելով վերջին՝ 140-րդ տեղում:

Վերջին հնգյակում են հայտնվել նաև Տրիպոլին, Լագոսը, Դաքքան և Պորտ Մորսբին:

Նշենք, որ վարկանիշը կազմվում է 100-բալանոց համակարգով, որը բաղկացած է հինգ կատեգորիայից` կայունություն, առողջապահություն, մշակույթ և շրջակա միջավայր, կրթություն, ենթակառուցվածքներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ